ԱՄՆ-ն դադարեցրեց առևտրային բանակցություններն այդ երկրի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անհապաղ դադարեցնում է Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները՝ կապված երկրի կողմից թվային ծառայությունների հարկի սահմանման հետ, որը ազդում է ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների վրա։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում:
«Մենք հենց նոր իմացանք, որ Կանադան, որի հետ արդեն չափազանց դժվար է առևտուր անել, այդ թվում՝ մեր կաթնամթերքի վրա տարիներ շարունակ մինչև 400% սակագներ սահմանելով, թվային ծառայությունների հարկ է սահմանել մեր տեխնոլոգիական ընկերությունների վրա։ Սա մեր երկրի վրա ուղղակի և բացահայտ հարձակում է», - գրել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Կանադան կրկնօրինակում է Եվրամիության գործողությունները, որը նույնպես քննարկում է Միացյալ Նահանգների վրա նմանատիպ հարկ սահմանելու հնարավորությունը։
«Դրա հիման վրա մենք անմիջապես դադարեցնում ենք Կանադայի հետ բոլոր առևտրային քննարկումները։ Մենք Կանադային կտեղեկացնենք այն սակագնի մասին, որը նա պետք է վճարի Միացյալ Նահանգների հետ գործարքներ կնքելու համար՝ առաջիկա յոթ օրվա ընթացքում», - ընդգծել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Իրանը կհարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա
Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումները պատրաստվում են հարձակվել Իրաքում և հնարավոր է՝ Սիրիայում գտնվող ամերիկյան ռա...