«Սրբազան պայքար»-ի որոշ մասնակիցներ կալանավորվեցին
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի օգնական Մովսես Շարբաթյանը երկու ամսով կալանավորվեց։
Տիգրան Գալստյանի նկատմամբ կալանք կիրառելու՝ քննիչի միջնորդության քննությունը ավարտվեց։ Որոշումը կհրապարակվի առավոտյան ժամը 11:00-ին։
Դատարանը բավարարեց բլոգեր Արմեն Ալեքսանյանին երկու ամսով կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով։
Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով։
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի արդյունքում խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր մտահոգությունն արտահայտելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։ Խորհուրդը դատապարտել է այս գործընթացը Եկեղեցու հետ կապակցելու փորձերը, հորդորել պատկան մարմիններին «չտրվել քաղաքական շահարկումներին», առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Իրանը կհարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա
Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումները պատրաստվում են հարձակվել Իրաքում և հնարավոր է՝ Սիրիայում գտնվող ամերիկյան ռա...
Գարեգին Բ-ն հայտարարություն է արել
Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Այս...
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել․ Իսրայելում հայտարարվել է տագնապ
Իրանը 27 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Իսրայելի բանակը։ Հարձակման թ...