Իրավապահ մարմինները, ակնհայտորեն, քաղաքական պատվեր են կատարում․ Խաչատրյան
Առավոտից իրավապահ մարմինները, ակնհայտորեն, քաղաքական պատվեր կատարելով, բռնաճնշումներ են սկսել մեր հայրենակիցների նկատմամբ, որոնք «Սրբազան շարժման» ակտիվ մասնակիցներ են։ Այս մասին, այսօր, NEWS.am–ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Նիկոլ Փաշինյանի Ստամբուլ գնալուց հետո և երեկ այդ խայտառակ թղթի կտորը, զավեշտը, պամֆլետը, ֆելետոնը, անունը ինչ ուզում եք դրեք, երգիծանքը հրապարակելուց հետո ակնհայտ է, որ պետք է այդ բռնաճնշումներն այսօր սկսեին»,–ասաց նա՝ անդրադառնալով իշխանության կողմից երեկ հրապարակված «հեղաշրջման պլանին»։
«Այդ թղթի տակ որեւէ հիմք չկա։ Գոնե այն թուղթը, որը ես եմ տեսել, ինձ միայն ուղղակի զվարճանք է պատճառել։ Հեղաշրջում ասելով մի քիչ այլ բան ես պատկերացնում, այստեղ ասվում է՝ կհավաքվենք, կգնանք և այլն, ի՞նչ հեղաշրջման մասին է խոսքը։ Սա նույնիսկ կարող է իրենց հեղինակածը լինի, որպեսզի բռնաճնշումներ սկսեն։
Իհարկե, մարդիկ պայքարում են, ցանակացած քաղաքական ուժ իրավունք ունի պայքարի, բայց պայքարել և ինչ-որ մի թղթի կտոր դեմ տալ, ասել՝ սա հեղաշրջման պլան է, ներողություն եմ խնդրում, տարբեր բաներ են։ Իսկ պայքարի իրավունքը ոչ մեկ ժողովրդի ձեռքից չի կարող խլել և մենք երբեք չենք ասել, որ մենք հրաժարվում ենք պայքարից և պայքարի առաջնորդումից»,– ասել էԱրթուր Խաչատրյանը։
Նա նշել է, որ չի կարող ասել, թե քանի հոգու են ձերբակալել, քանիսին են տարել կալանքի։
Հիշեցնենք՝
Նմանատիպ հոդվածներ
Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, ատում է մարդկաց․ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին․ «Դիմանկար․ Լևոն Տեր–...
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանու...
Կանխեցին եղկելի պլանը․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել տելեգրամյան իր ալիքում կիսվելով ՀՀ ՔԿ գրառումը Բագրատ արքեպիկոպոսի բնկավայ...
Քննչական գործողություններ՝ Բագրատ արքեպիսկոպոսի բնակավայրում․ նոր մանրամասներ
«Սրբազան պայքար»-ի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք, որ այս պահին ոստիկանները և ԱԱԾ աշխատակիցները քննչական գործող...