Հոգևորականի քողի տակ թաքնվածը բացահայտում է իր իրական դեմքը․ Բաղդասարյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրառում է կատարել ֆեյբուքյան իր էջում, անդադանալով ՀՀ ՔԿ-ի կողմից հրապարակած «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրություններին․
«Այս պատմությունը սոսկ իշխանության դեմ ուղղված արշավի, իշխանափոխության կամ իշխանազավթման մասին չէ։ Այս պետականաքանդ խմբակը պարզապես չի ընդդիմանում իշխանություններին, նրանք ատում են Հայաստանը, Հայաստանի ժողովրդին, մեր ազգային արժեքներն ու սրբությունները։
Հոգևորականի քողի տակ թաքնված մարդատյաց հրեշը բացահայտում է իր իրական դեմքը»։
Հիշեցնենք՝ այսօր առավոտվանից իրավապահները գործողություն էին իրականացնում Բագրատ արքեպիսկոպոսի բնակավայրում։
Ավելի ուշ՝ դիմակավորված անձինք բերման ենթարկեցին Բագրատ Սրբազանին։
Հիշեցնենք՝ ՔԿ-ն ձայնագրություններ է հրապարակել «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, ատում է մարդկաց․ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին․ «Դիմանկար․ Լևոն Տեր–...
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանու...
Կանխեցին եղկելի պլանը․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել տելեգրամյան իր ալիքում կիսվելով ՀՀ ՔԿ գրառումը Բագրատ արքեպիկոպոսի բնկավայ...
Քննչական գործողություններ՝ Բագրատ արքեպիսկոպոսի բնակավայրում․ նոր մանրամասներ
«Սրբազան պայքար»-ի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք, որ այս պահին ոստիկանները և ԱԱԾ աշխատակիցները քննչական գործող...