Եղանակը կտաքանա․ որքանով կբարձրանա ջերմաստիճանը
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 25-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հունիսի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վրկ։
Մայրաքաղաքում հունիսի 25-ի ցերեկը կլինի 29-31 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +23....+25 աստիճան
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին արժևորվել է․ փոխարժեքը՝ այսօր
Rate.am-ում հունիսի 25-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384 դրամը,...
Ռուբլին արժևորվել է․ փոխարժեքը՝ այսօր
Rate.am-ում հունիսի 23-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384.5 դրամ...
Ռուբլին թանկացել է. փոխարժեքը` այսօր
Rate.am-ում հունիսի 26-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384 դրամը,...
Անձրևները կվերսկսվեն. հնարավոր է նաև կարկուտ
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնա...