
Ռուսաստանը խորհրդակցելու է Հայաստանի հետ

Ռուսաստանը խորհրդակցելու է Հայաստանի հետ՝ իրանա-իսրայելական լարվածության սրման հետ կապված ռիսկերը համատեղ չեզոքացնելու համար: Այս մասին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան նախարար-խորհրդական Դմիտրի Լիցկայան։
«Սրացումը չի կարող դրական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, որն արդեն բավականին փխրուն է. այն հարվածում է տնտեսական նախագծերին, տարանցիկ միջանցքներին, ենթադրում է փախստականների հոսք և ընդհանուր առմամբ հրահրում է անկայունություն»,-ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան նախարար-խորհրդական Դմիտրի Լիցկայան «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գրասենյակի կողմից Երևանում կազմակերպված գիտական համաժողովի ժամանակ։
«Մոսկվան, որպես տարածաշրջանային գործընթացների պատասխանատու մասնակից, կանի ամեն ինչ՝ տարածաշրջանի երկրների համար առավելագույն անվտանգությունն ապահովելու համար»,- հավելել է նա։