ԱՄՆ-ն հակամարտության մեջ է մտել Իսրայելի անզորության պատճառով․ Պեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հակամարտության մեջ է մտել Իսրայելի անզորության պատճառով: ԱՄՆ-ի հարձակումն իրանական երեք միջուկային օբյեկտների վրա ցույց է տալիս, որ հենց Վաշինգտոնն է դարձել Իրանի վրա Իսրայելի հարձակման գլխավոր նախաձեռնողը:
Նախագահ Պեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները ցույց են տվել նաեւ, որ սիոնիստական ռեժիմը չի կարողացել իրականացնել Իրանի դեմ իր ագրեսիան:
Պեզեշկյանը նաև ասել է, որ հունիսի 13-ից հետո Իսրայելի ագրեսիային Իրանի հզոր պատասխան միջոցներն իրականում պատասխան էին ԱՄՆ-ի ագրեսիային, քանի որ սիոնիստական ռեժիմն ի վիճակի չէր միայնակ իրականացնել Իրանի դեմ ագրեսիան:
Նա նաեւ ընդգծել Է իրանական ազգի միասնության պահպանման անհրաժեշտությունը, ինչպես դա եղել է մինչ այժմ, քանի որ Իրանն իրական իշխանություն ունի թշնամական ագրեսիայի պայմաններում:
Նմանատիպ հոդվածներ
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ...
Վարչապետը վետո է դնում իր կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական հարթակներում գրառումներ է արել, դրանցից մեկում նշել է, որ վետո է դնում իր կողմից...
Դատախազությունը՝ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերի մասին
ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակում է արել, որում ներկայացրել է Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հ...
Հայաստանը չի շեղվելու այդ ուղուց. վարչապետի խոսնակ
Հայաստանը չի շեղվելու ճիշտ ուղուց՝ անկախ նրանից, թե քանի կեղծ հոդված եւ տեղեկատվական հարձակում կհրապարակվի, այս մասին հա...