Կասեցվել է «Պիցցա Տաշիր» հանրային սննդի կետերից ևս մեկի գործունեությունը
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող 30 հանրային սննդի կետերում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Հանրապետության 37 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից, սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես, սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես:
Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ` Երևանի լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմներում
Երևանում տեղի կունենան լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղ...
ՆԳՆ` «ID» քարտերի տրամադրման ժամկետների մասին
Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրմ...
Երթևեկության մասշտաբային փոփոխություններ Երևանում
Հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցնե...
Արմեն Փամբուխչյանը՝ երթևեկության փոփոխությունների մասին
Տրանսպորտի բարեփոխումների համար դա նորմալ է, երբ տրանսպորտի համար առանձին գիծ լինի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույց...