
Ռուբինյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

Ձեր հայրը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք եղել է ԱԺ նախագահ, արդյոք ընտրակեղծարարության իշխանության մաս չի կազմել ձեր հայրն արդյոք, համաձա՞յն եք այդ գնահատակնների հետ ընտրակեղծարար գնահատականների հետ: 1996 թվականին նախագահական ընտրություններն արդար չեն եղել, և ես դա իմացել եմ միշտ, եթե հետ գնանք ու նայեք իմ հայտարարությունները մինչև 18-ի հեղափոխությունը, կտեսնեք դա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, որ իր հայրը 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ԱԺ նախագահ է եղել, արդյոք չի ստացվո՞ւմ, որ ընտրակեղծարարության մաս է կազմել:
«Ինչ վերաբերում է հորս, եթե դուք վերհանեք՝ նրա մի հոդված՝ 2011 կամ 12 թվականին գրված, կտեսնեք, որ նա իր վերաբերմունքն արտահայտել է 1996 թվականի ընտրությունների մասին: Այդ հոդվածի անվանումը «Մեղավորը մենք ենք», խնդրում եմ գտեք ու կարդացեք»,- հայտարարեց նա:
Ճշտող հարցին՝ պոստ-ֆակտո՞ւմ է ընդունել, որ ընտրակեղծարար է, Ռուբինյանն ասաց. «Ես հիմա չմեկնաբանեմ, իմ հայրն ինչ է արել ու ինչպես իմ հայրն ընդունել է»:
Հարցին էլ՝ Ձեր հայրը Լևոն Տեր-Պետրոսյանին է աջակցել, ինչպե՞ս է ընտրակեղծարարի կողքին կանգնել, նա արձագանքեց. «Ես էլ եմ աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին 2008-ին, հայրս էլ է աջակցել, Նիկոլ Փաշինյանն էլ է աջակցել, որովհետև համարել ենք, որ ավազակապետական կամ ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մոնղոլ-թաթարական ռեժիմից պետք է ազատվել»:
Ճշտող հարցին էլ՝ իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ասած՝ ազգակործան պատուհասներից պե՞տք է ազատվել, թե՝ չէ, նա ասաց. «Սա այն դեպքն է, երբ ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համաձայն չեմ և դրա համար, ի տարբերություն 2008 թվականի, չեմ աջակցում իրեն»: