Իրանը երկարաձգում է օդային տարածքի փակումը

Իրանը երկարաձգում է օդային տարածքի փակումը մինչև հունիսի 15-ը: Այս մասին հայտարարել է երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։


«Հատուկ իրավիճակի պատճառով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարում է երկրի օդային տարածքը փակ պահելու մասին»,- ասված է հայտարարության մեջ։


Ավելի վաղ երկրի ավիացիոն իշխանությունները հայտնել էին, որ որոշ ժամանակով չվերթներ չեն իրականացվի բոլոր իրանական օդանավակայաններում: