Իրանի պատասխանին հաջորդել է Իսրայելի գործողությունը. զոհվել են գիտնականներ

Իրանի գիշերային պատասխանին հաջորդել է Իսրայելի ցերեկային գործողությունը. Թել Ավիվը հաղորդել է 9 միջուկային գիտնականների սպանության մասին:


Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Իրանին, թիրախ է դարձել նավթավերամշակման գործարանը։


Հարվածը Նեթանյահուի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոստացած գործողության ընդլայնման հետևանքն է:


Բացի միջուկային ենթակառուցվածքից և արձակման կայանքներից, իսրայելական օդուժն այժմ հարձակվում է ռազմական բազաների և Իսլամական հանրապետության ռազմավարական ենթակառուցվածքների վրա:


Իրանի արևմուտքում գտնվող Ասադաբադում ռմբակոծությունների հետևանքով առնվազն 2 մարդ Է զոհվել, 5-ը՝ վիրավորվել: Ժամանումներ են եղել նաև Խորեմաբադ և Քերմանշահ քաղաքներում:


Մինչ այդ իրանական կողմը սպառնացել էր բազմապատկել արձակվող հրթիռների քանակը՝ հասցնելով 2 հազարի։