
Արաղչին մեղադրել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ հեռախոսազրույց է ունեցել:
Նա խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Գերմանիային ու Ֆրանսիային։
Արաղչին նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որի հեղինակներն են նշված երկրները, հիմք են ստեղծել Իսրայելի համար՝ հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին։
«Աբբաս Արաղչին քննադատել է ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի կողմից վերջերս ընդունված բանաձևը Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ, որն առաջարկվել էր «եվրոեռյակի» և ԱՄՆ-ի կողմից։ Իրանի ԱԳ նախարարն այս փաստաթուղթը անվանել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ սիոնիստական ռեժիմի թշնամական գործողությունների արդարացում և հիմք»,- ասված է Իրանի ԱԳՆ հաղորդագրությունում։