
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ռազմագերիների երկրորդ խմբին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանցի զինծառայողների երկրորդ խումբն է վերադարձվել Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից։
«Հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների համաձայն` այսօր Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է ռուսաստանցի զինծառայողների երկրորդ խումբը», - ասված է հաղորդագրության մեջ:
Փոխարենը մի խումբ ռազմագերիներ են հանձնվել Ուկրաինայի զինված ուժերին։
Հայտարարության մեջ նաև նշված է, որ ռուսաստանցի զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտհոգեբանական և բժշկական օգնություն:
Փոխանակված բոլոր զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստան՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար: