Լոս Անջելեսում ոստիկանը կրակել է լուսանկարչի գլխին
Լոս Անջելեսում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանը ռետինե գնդակով կրակել է New York Post թերթի լուսանկարչի գլխին։ Արդյունքում տղամարդը հայտնվել է հիվանդանոցում։ Սա արդեն երկրորդ նման դեպքն է: Այս մասին գրում է New York Post-ը։
Նշվում է, որ Թոբի Կանհեմը տեսանկարահանել է ոստիկանների և ցուցարարների միջև տիրող քաոսը, երբ Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկային ծառայության սպան հանկարծ զենքը շրջել է նրա վրա և կրակել մոտ 90 մետր հեռավորությունից:
Հիշեցնենք՝ ԱՄՆ իշխանությունները հաստատել են Լոս Անջելես շուրջ 700 ծովային հետևակայինների տեղակայման որոշումը՝ ի լրումն արդեն ուղարկված Ազգային գվարդիայի ուժերի: Ծովային հետևակայինների տեղակայումը տեղի է ունենում միգրացիոն ծառայության աշխատակիցների հետ տեղի ունեցած բախումների ֆոնին։
Բացի այդ, քաղաք են ուղարկվում ևս 2,000 Ազգային գվարդիական։ Կալիֆոռնիայի իշխանությունները անօրինական են համարել Ազգային գվարդիայի տեղակայման որոշումը և դատական հայց են ներկայացրել Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Տորնադո Ապարանում. վնասվել են շինություններ, խանութներ. կան տուժածներ
Ապարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ: Այս մասին ՆԳՆ-ից հայտնել են NEWS.am–ին: Լուսագյուղ վնա...
Երկրաշարժ` Թուրքիայում
Թուրքիայի արևմտյան Քյութահիայի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Անադոլու գործակալությունը: Սիմավ շր...
Երևանում բերման են ենթարկվել ծանր հանցանք կատարած կասկածյալներ
Auroranews-ը խոսել է Ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Ս...
Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը եռօրյա ազգային սուգ է հայտարարել հարավարևմտյան Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձ...