Որքան է կազմել ոսկու ներմուծումը և արտահանումը 2024-ին
Ուսկու ներմուծումը անցյալ տարի կազմել է մոտ 17 մլրդ դոլար, արտահանումը՝ շուրջ 11.1 մլրդ դոլար։
Ոսկու վերարտահանումը 2024 թվականին կազմել է Հայաստանից արտահանվող բոլոր ապրանքների գրեթե 50%-ը։ Այս մասին ԱԺ–ում 2024 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
2024 թվականին արտահանումը կազմել է 13.1 մլրդ, բայց առանց ոսկու՝ 7.5 մլրդ։ Այսպիսով, երկրից արտահանումը (նույնիսկ առանց ոսկու) 6.8 դոլարից աճել է մինչև 7.5 մլրդ։
Ոսկին զգալի մասնաբաժին էր կազմում նաև երկրի ներմուծման մեջ:
Պապոյանը նշել է, որ 2025 թվականի սկզբից վերարտահանման այդ սխեման գրեթե չի գործում, բայց, ինչպես նախկինում, այն էականորեն չի ազդել երկրի տնտեսական աճի վրա, այնպես էլ հիմա դրա անկումը չի հանգեցրել ո՛չ աշխատատեղերի կրճատման, ո՛չ էլ արտադրության իրական կրճատման։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն նոր առաջարկ ունի ՀՀ մարզերի համար
«Ռուսաստանում հայաստանյան մարզերի մասին քիչ տեղեկություն կա, և Ռուսաստանը պատրաստ է հարթակներ տրամադրել ՀՀ մարզերի...
Ադրբեջանից ՀՀ-ով անցնող բեռների նկատմամբ վերահսկողություն կլինի. ՊԵԿ
«ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն Ադրբեջանից Հայաստանի տարածքով անցնող բեռների նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է...
ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր. փոփոխություն տնտեսվարողների համար
2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած փուլ առ փուլ կիրականացվի հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործո...
ԱՄՆ-ն ու Չինաստանը նոր տնտեսկան գործարք ունեն
Ամերիկայի և Չինաստանի միջև կնքվել է նոր գործարք, որը վերջնական հաստատման փուլում է երկու երկրների առաջնորդների՝ Դոնալդ Թ...