ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր. փոփոխություն տնտեսվարողների համար
2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած փուլ առ փուլ կիրականացվի հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերը պարտադիր լրացնելու գործընթացը։
Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր Հայաստան ներմուծված ապրանքները ներմուծողների կողմից մատակարարման կամ տեղափոխման գործարքների դեպքում։
Սեպտեմբերի 1-ից պահանջը կտարածվի նաև ծխախոտային և ալկոհոլային արտադրանքի մատակարարումների կամ տեղափոխումների վրա։ 2025 թ. նոյեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պարտադիր լրացնելու պահանջը կկիրառվի արտադրողների կողմից ՀՀ-ում արտադրված բոլոր մնացած ապրանքների մատակարարման կամ տեղափոխման դեպքերում։
2026թ. հունվարի 1-ից պահանջը կընդլայնվի՝ ընդգրկելով ապրանքների մատակարարման կամ տեղափոխման բոլոր գործարքները:«Ի դեպ, չնայած վերոնշյալ պարտադիր ժամկետներին, տնտեսվարողները կարող են 2025 թ. սեպտեմբերի 1-ից սկսած կամավոր կերպով ապրանքների մատակարարման կամ տեղափոխման հաշվարկային փաստաթղթերում ներառել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն նոր առաջարկ ունի ՀՀ մարզերի համար
«Ռուսաստանում հայաստանյան մարզերի մասին քիչ տեղեկություն կա, և Ռուսաստանը պատրաստ է հարթակներ տրամադրել ՀՀ մարզերի...
ԱՄՆ-ն ու Չինաստանը նոր տնտեսկան գործարք ունեն
Ամերիկայի և Չինաստանի միջև կնքվել է նոր գործարք, որը վերջնական հաստատման փուլում է երկու երկրների առաջնորդների՝ Դոնալդ Թ...
Որքան է կազմել ոսկու ներմուծումը և արտահանումը 2024-ին
Ուսկու ներմուծումը անցյալ տարի կազմել է մոտ 17 մլրդ դոլար, արտահանումը՝ շուրջ 11.1 մլրդ դոլար։Ոսկու վերարտահանումը...
Պարզեցվել և հեշտացվել է արտահանաման գործընթացը. ՊԵԿ
Երկրի ներսում պարզեցվել և հեշտացվել է արտահանաման գործընթացը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:Արտաքին տնտեսական գործունեութ...