Ադրբեջանից ՀՀ-ով անցնող բեռների նկատմամբ վերահսկողություն կլինի. ՊԵԿ
«ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն Ադրբեջանից Հայաստանի տարածքով անցնող բեռների նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է իր իրավասությունների շրջանակում այնպես, ինչպես ցանկացած սահմանի դեպքում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ չի լինում այնպես, որ մաքսային հսկողություն իրականացնող մարմինը չիմանա՝ ինչ բեռ է տեղափոխվում և ավտոմատ բաց թողնի:
«Եթե խոսում ենք ապաշրջափակման, սահմանների բացման մասին, ուղղակի պետք է տարբեր սցենարների պատրաստ լինել։ Մենք ունենք համապատասխան սարքավորումներ և գործիքներ, որոնք թույլ կտան ցանկացած սցենարի ադապտացվել և մեր մաքսային գործունեությունն իրականացնել»,- նշել է ՊԵԿ նախագահը։
Ինչ վերաբերում է Երևանի կողմից Բաքվին առաջարկվող «դյուրացված ընթացակարգերով բեռների անցմանը», ՊԵԿ նախագահի խոսքով՝ դրա համար մեխանիզմներ վաղուց կան և կիրառվում են այն երկրների հետ, որոնց հետ ունենք բաց սահմաններ, այսինքն՝ Իրանի ու Վրաստանի դեպքում։
«Ունենք ռիսկերի համակարգ, որտեղ ավտոմատ կերպով ինչ-որ ցուցիչներ ուսումնասիրելով՝ ինչ-որ ապրանքներ ուղարկվում են կանաչ ուղիներ, ինչ-որ ապրանքներ՝ դեղին, ինչ-որ ապրանքներ՝ կարմիր։ Օրինակ, կանաչ ուղին նշանակում է, որ բեռն առանց խնդրի կարող է անցնել սահմանը, այդտեղ խնդիր չկա՞Օրինակ, կանաչ ուղին նշանակում է, որ բեռն առանց խնդրի կարող է անցնել սահմանը»,-ասել է Հակոբյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն նոր առաջարկ ունի ՀՀ մարզերի համար
«Ռուսաստանում հայաստանյան մարզերի մասին քիչ տեղեկություն կա, և Ռուսաստանը պատրաստ է հարթակներ տրամադրել ՀՀ մարզերի...
Որքան է կազմել ոսկու ներմուծումը և արտահանումը 2024-ին
Ուսկու ներմուծումը անցյալ տարի կազմել է մոտ 17 մլրդ դոլար, արտահանումը՝ շուրջ 11.1 մլրդ դոլար։Ոսկու վերարտահանումը...
68 պաշտոնյայի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ․ ՊՎԾ պետ
Վերահսկողության արդյունքներով՝ 68 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ, ԱԺ-ում ա...
ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր. փոփոխություն տնտեսվարողների համար
2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած փուլ առ փուլ կիրականացվի հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործո...