Ուկրաինան չի եկել մարմինների փոխանակման հարցով հանդիպմանը

Ուկրաինացի զինվորականների 1212 մարմին տեղափոխվել է փոխանակման շրջան, հայտարարել է ռուսական բանակցային խմբի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինը:


Նախօրեին Զորինը հայտարարել էր, որ ռուսական կողմը փոխանակման վայր է հասցրել զոհված ուկրաինացի զինծառայողների առաջին մասը, դրանք 1212 զոհվածների մարմիններն են:


«Ցավոք, ուկրաինական կողմից այսօր ոչ ոք մեզ հետ շփման դուրս չի եկել, փոխանակումը չի կայացել», - ասել է ռուս գեներալը:


Ռազմագերիների հետ վարվելու հարցերով համակարգող շտաբը շաբաթ օրը հայտնել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև զոհվածների մարմինների փոխանակումը, որի մասին պայմանավորվել էին Ստամբուլում բանակցությունների վերջին փուլում, հետաձգվել է մինչև հաջորդ շաբաթ:


«Համաձայնեցված ալգորիթմի հետևողական կատարման փոխարեն ռուսական կողմը դիմել է միակողմանի գործողությունների, որոնք համաձայնեցված չեն եղել համատեղ գործընթացի շրջանակներում»,- ասված Է հայտարարության մեջ:


Կան ազդանշաններ, որ մարմինների փոխանցումը կտեղափոխվի հաջորդ շաբաթ, Ռուսաստանը սպասում է Ուկրաինայից հաստատման: