Ռազմական
ԱԹՍ-ների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել ՌԴ-ի «Ազոտ» քիմիական գործարանում
ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքի «Ազոտ» գործարանում: Այս մասին հայտնել է մարզպետ Դմիտրի Միլյաևը։
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ հերթապահ ուժերըշարունակում են պաշտպանել տուլացիներին թշնամու հարձակումներից՝ խոցվել են մի քանի օդային թիրախներ։ ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Նովոմոսկովսկի «Ազոտ» գործարանում: Հրդեհը մարվել է, աղտոտող նյութերի թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել»,- գրել է մարզպետը։
Նրա խոսքով՝ կա երկու տուժած. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Ռազմական բաժնից
Ֆրանսիացի ենթասպա է սպանվել Լիբանանում. Մակրոնը պահանջում է հետաքննություն
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
5.0