Անդրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է. Հայաստանը պետք է գնա այդ փոփոխություններին. Ռազի Նուրուլլաև
Ավստրիայի Վիեննայի Ազգային պաշտպանության ակադեմիայում Եվրոպական Միության ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICEUR) կողմից կազմակերպվել էր հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի որոշ կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Ադրբեջանցի պատգամավոր Ռազի Նուրուլլաևն ասել է, որ հայկական ընդդիմությունը աչքի է ընկնում իր անհաշտ և կողմնակալ դիրքորոշմամբ՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զիջումների է գնում, և այս ֆոնին խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգվում է:
«Մենք նշել ենք, որ Հայաստանը Ադրբեջանի հետ հավասար պայմաններ է առաջ քաշում, գրեթե հաղթանակած երկրի պես։ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ անհնար է շտապ խաղաղության պայմանագիր ստորագրել՝ առանց բոլոր վեճերը լուծելու և խնդիրները ապագա սերունդներին թողնելու:
Խաղաղության պայմանագիր կնքելու համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ, Ադրբեջանի հետ համատեղ դիմի Մինսկի խումբը լուծարելու, սահմանամերձ շրջաններում «Երկրապահ» ռազմական կազմակերպության կողմից Ադրբեջանի դեմ սադրանքներից զերծ մնալու, Արևմտյան Ադրբեջանի համայնքի՝ իր նախնիների հողերը վերադառնալու իրավունքը հաստատելու և նմանատիպ շատ այլ հանգամանքներ, որոնք մենք կարևորում ենք: Նրանք բացահայտ ասում են, որ հենց որ իշխանության գան, կչեղարկեն Փաշինյանի ձեռնարկած բոլոր քայլերը։ Մենք ևս մեկ անգամ ընդգծեցինք Ադրբեջանի անփոփոխ դիրքորոշումը և հրավիրեցինք նրանց ցուցաբերել օբյեկտիվ դիրքորոշում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար» ,- հայտարարել է պատգամավորը։
Հավելենք՝ հանդիպում կազմակերպվել էր «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ, պատգամավոր Ռազի Նուրուլլաևի և «Մուսավաթ» կուսակցության Գերագույն ժողովի նախագահ Արիֆ Հաջիլիի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Արուսյա Ջուլհակյանի միջև։






























