Քաղաքականություն
Էսկալացիայի վտանգ անընդհատ էլ կա․ Արարատ Միրզոյան
Edita
Քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, էսկալացիայի վտանգ անընդհատ էլ կա, ԱԺ-ում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, վերջնական ձեռք-ձեռքի չենք սեղմել, էսկալացիայի վտանգը կա»,- ասել է նա։
Ըստ նախարարի՝ էսկալացիան կարող է լինել «ստից»՝ տեխնիկական․ ինչ-որ կայծից հրդեհ բռնկվի, կարող է լինել նաև պլան։
Միրզոյանը չի կարող ասել, թե ինչու է Ադրբեջանը պարբերաբար կրակում Սյունիքի ուղղությամբ։
«Չեմ կարող ասել, բայց Հայաստանի դիրքորոշումը մեկն է՝ ստեղծել միասնական համատեղ հետաքննող մեխանիզմ, որտեղ կարելի է պարզել՝ զինվորները հրամա՞ն են կատարում, թե՞ ինչ-որ վիճակի մեջ լինելով՝ ինքնուրույն գործողություն են արել մեկը կամ խմբով»,- նշելէ ԱԳ նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Թրամփը փոշմանել է՝ վաղը չի հարձակվի Իրանի վրա
Ես դատապարտում եմ Իսրայելի հարձակումը. Էրդողան
ԵԱՀԿ-ն ակտիվացնում է ընտրությունների դիտարկման գործընթացը Հայաստանում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը կորցրել է իր ինքնատիրապետումը. Կարապետյան
5.0