Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության հաստատված դեպք՝ ՀՀ-ում
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք։
Դա մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է:
Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։ Այն ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր, պայմանավորված մոծակների բազմացման և տարածման համար բարենպաստ պայմաններով։
Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշաններ չեն զարգանում:
Կլինիկական ախտանշանները՝ գլխացավ, մկանացավ, ցան, հոդացավ, գլխապտույտ, իսկ ծանր դեպքերքում՝ մենինգիտ, էնցեֆալիտ, ինչպես նաև կենտրոնական կամ ծայրամասային նյարդային համակարգի ախտահարման նշաններ:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լոս Անջելեսում լարված է. մի շարք անձինք ձերբակալվել են
Լոս Անջելեսում ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքող ցուցարարները փակել են փողոցներ, հրավառ նյութեր կիրառել, այրել աղբամա...
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներո...
WhatsApp-ը կդադարի աշխատել որոշ սմարթֆոնների վրա
WhatsApp-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հունիսի 1-ից դադարեցնում են մի շարք հին սմարթֆոնների աջակցությունը:«Կիրակ...
ՍԱՏՄ-ն «Փինկ Բերրիի» և ևս 2 ընկերությունների արտադրամասում խախտումներ է հայտնաբերել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ շարունակում է ներկայացնել պաղպաղակի արտադրություններում...