
ՍԱՏՄ-ն «Փինկ Բերրիի» և ևս 2 ընկերությունների արտադրամասում խախտումներ է հայտնաբերել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ շարունակում է ներկայացնել պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները:
Այսօր հայտնի են դարձել 3 ընկերությունների՝ «Իգիթ», «Փինկ Բերրի» ՍՊԸ-ներին և անհատ ձեռնարկատեր Ազատ Ղազանչյանին պատկանող արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշների հետազոտության արդյունքները:
«Իգիթ» ՍՊԸ-ի արտադրության «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով դեղձի համով» արտադրատեսակի նմուշը պաղպաղակների նմուշներն օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և կաթնայուղի զանգվածային մաս, «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով բանանի համով»-ը՝ ԱՑԽՄ, կաթնայուղի զանգվածային մաս, «Բրիկետ վանիլային բուսական յուղով»-ը՝ ՄԱՖԱնՄՔ և կաթնայուղի զանգվածային մաս, իսկ «Էսկիմո վանիլային բուսական յուղով» արտադրատեսակի նմուշը՝ կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով (ապրանքանիշը՝ Իգիթ):
«Փինկ Բերրի» ՍՊԸ-ի արտադրության «ՈՒտոպիա» վանիլային շոկոլադային կտորներով պլոմբիր, «Այս Բուրգեր» վանիլային թխվածքաբլիթով պլոմբիր, «Շոկոլադային պաղպաղակ» կաթնայուղի փոխարինիչով, «Վանիլային պաղպաղակ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Մրգային պաղպաղակ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակի նմուշը՝ ՄԱՖԱՆՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և յուղի զանգվածային մաս ցուցանիշներով չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին:
Անհատ ձեռնարկատեր Ազատ Ղազանչիայնին պատկանող արտադրամասում արտադրվող «Կաթնասերքուցքային կաթնային շոկոլադ» և «Կաթնասերքուցքային վանիլային» պաղպաղակների նմուշներից միայն մեկը՝ Կաթնասերքուցքային վանիլային»-ը, օրենսդրությամբ սահմանված նորմերին չի համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով։
Նշված ընկերությունների արտադրական գործունեության առանձին գործառույթները՝ նշված պաղպաղակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։
Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) տեխնիկական կանոնակարգի «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն կաթնայուղի 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ:
Տնտեսավարող սուբյեկտի կողմից արտադրված պաղպաղակներում կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է 10-30 տոկոս, ուստի դրանք համարվում են վտանգավոր և կեղծված սննդամթերք: