WhatsApp-ը կդադարի աշխատել որոշ սմարթֆոնների վրա
WhatsApp-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հունիսի 1-ից դադարեցնում են մի շարք հին սմարթֆոնների աջակցությունը:
«Կիրակի օրվանից սկսած՝ WhatsApp-ը կաշխատի միայն iOS 15.1 և ավելի նոր օպերացիոն համակարգով աշխատող iPhone-ների վրա։ Android 5.0 կամ ավելի վաղ օպերացիոն համակարգով աշխատող սարքերը նույնպես կանջատվեն»,- նշված է հայտարարության մեջ։
Օպերացիոն համակարգի նման տարբերակներով սմարթֆոնները վաղուց կորցրել են իրենց արդիականությունը։ Օգտատերերին կոչ է արվել հնարավորության դեպքում թարմացնել օպերացիոն համակարգը կամ փոխարինել հեռախոսն ավելի նոր մոդելով։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լոս Անջելեսում լարված է. մի շարք անձինք ձերբակալվել են
Լոս Անջելեսում ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքող ցուցարարները փակել են փողոցներ, հրավառ նյութեր կիրառել, այրել աղբամա...
Ճապոնիան սահմանել է ինտերնետի արագության նոր համաշխարհային ռեկորդ
Ճապոնիան սահմանել է ինտերնետի արագության նոր համաշխարհային ռեկորդ: Ամեն ինչ նոր 19-միջուկանի օպտիկամանրաթելային տեխ...
Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության հաստատված դեպք՝ ՀՀ-ում
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդութ...
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներո...