Քաղաքապետարանը կբողոքի կարմիր գծերի վերաբերյալ վճիռը
Քաղաքապետարանը բողոքարկելու է ավտոկայանատեղիների (կարմիր գծերի) վարձավճարներ սահմանելու՝ ավագանու որոշման վերաբերյալ դատարանի վճիռը։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
Կոստանյանը նշել է, որ ավագանին այդ որոշումն ընդունել էր քաղաքի կենտրոնի բեռնաթափման համար.
«Այո, այդ արժեքը շատ վարորդների ստիպել է, որ կենտրոնում հնարավորինս քիչ կայանեն ու տարեկան փաթեթներ ձեռք չբերեն՝ հաշվի առնելով գինը։ Այդ տեսանկյունից որոշակի բեռնաթափում կա: Երբ կշատանան ավտոբուսների համար նախատեսված գծերը, կարմիր գծերի տարիֆների բարձրացման արդյունավետությունը տեսանելի կլինի»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արամ Ղազարյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-...
ՀՀ-ի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները հանդիպել են
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին...
Կայուն խաղաղության չենք հասնի. Ադրբեջանի դեսպան
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Ս...
1 ամսվա անձրևը 20 րոպեում է գալիս, ինչ համակարգ էլ լինի՝ չի դիմանա. Կոստանյան
Երևանում 1 ամսվա անձրևի ծավալը 20 րոպեում է գալիս, ինչ համակարգ էլ լինի՝ չի դիմանա: Այս մասին ասել է Երևանի քաղաքապետի մ...