Սյունիքի դիմակայության բարձրացումը ՀՀ առաջներթություններից է. Խուդաթյան
Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությունը, որը մեր միջպետական հարաբերությունների ամենադինամիկ ոլորտներից է, ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա է։ Այս մասին Գորիսում Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Այսօր Գորիսում կազմակերպվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովը դրա լավագույն վկայությունն է։ Ուշագրավ է, որ դեռևս մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մեր երկու երկրների միջև, արդեն Փարիզի շրջանի Բանիոն քույր քաղաք է եղել Հայաստանի Վանաձոր քաղաքի հետ, իսկ հիմա մեր համագործակցության արդյունքում հինգ տասնյակից ավել այդպիսի քաղաքներ, քաղաքային միավորումներ և համայնքներ կան։ Ֆրանսիայի տեղական իշխանությունների մեծաթիվ ներկայությունը այս համաժողովին արտահայտում է մեր ժողովուրդների բարեկամությունը, որի ողջ խորությունը վերջին տարիներին ավելի է ընդգծվել։
Կանոնավոր և բարձրաստիճան երկխոսության շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ընդգրկուն օրակարգ ձևավորված ձևավորվել է ինչպես քաղաքական, տնտեսական, պաշտպանական, կրթամշակութային, առողջապահական, ֆրանկոֆոնիայի և այլ բնագավառներում։
Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է Սյունիքի դիմակայունության բարձրացումը, որը միտված է ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական, կրթական, առողջապահական և այլ կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Այս հարցում միջազգային մեր գործընկերների շարքում Ֆրանսիան ունի առանցքային դերակատարում, ինչի համար շնորհակալ եմ բոլորիդ»,- նշել է Խուդաթյանը:
Նրա խոսքով՝ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5–րդ համաժողովի անցկացումը մասնավորապես Սյունիքի մարզում ռազմավարական կարևորություն ունի.
«Հավաստիացնում եմ, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայել այն պատշաճ մակարդակով կազմակերպելու Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը աջակցելու համար։
Կոչ եմ անում տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին ակտիվորեն ներգրավվել այս օրերի բովանդակային քննարկումներին, որոնք թույլ կտան նոր ծրագրեր նախանշել և ընդլայնել գործընկերության առկա շրջանակը Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությանը որակապես նոր մակարդակ հաղորդելու համար։
Եվս մեկ անգամ բարով եք եկել Հայաստան, բարով եք եկել Սյունիք և բարով եք եկել Գորիս, լավ արդյունավետ աշխատանքային օրեր եմ ցանկանում բոլորիս, շնորհակալություն»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Արամ Ղազարյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության...
ՀՀ-ի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները հանդիպել են
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին...
Կայուն խաղաղության չենք հասնի. Ադրբեջանի դեսպան
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Ս...
Խոսակցություն Ադրբեջանի հետ ունենք. Միրզոյանը՝ հնչող կրակոցների մասին
Հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, ինչ–որ դրվագով կարծես թե նաև ա...