Աշակերտը ատրճանակով կրակել է դպրոցի պատուհանին
Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը: Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
Մայիսի 29-ին ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանը։
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ օդաճնշիչ ատրճանակով դպրոցի պատուհանին կրակել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը։
Պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակը։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Ադրբեջանում
3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Լերիկի շրջանում: Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ-ները: Ստորգ...
Հրդեհ՝ Մասիս քաղաքում․ կա տուժած
Հունիսի 2-ին, ժամը 03:35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Շիրակի փողոցում այրվել է մեքենա. կան տուժածներ
Հունիսի 3-ին, ժամը 11:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում այ...
Չեչնիայում մեկնաբանել են Մոսկվայում հայ տղամարդու առևանգումը
Չեչնիայի իշխանությունները մեկնաբանել են Մոսկվայում հայ տղամարդու՝ Արեգ Շչեպիխինի առևանգումը «Հանցագործ Արեգ Շչեպիխինը, ո...