Չեչնիայում մեկնաբանել են Մոսկվայում հայ տղամարդու առևանգումը
Չեչնիայի իշխանությունները մեկնաբանել են Մոսկվայում հայ տղամարդու՝ Արեգ Շչեպիխինի առևանգումը
«Հանցագործ Արեգ Շչեպիխինը, որը բացահայտ, հրապարակայնորեն և բազմիցս կոչ է արել էթնիկ զտումների և նացիզմի, վիրավորել է կրոնն ու Աստծուն, ինչպես նաև հստակ ծայրահեղական հայացքներ է արտահայտել, չի առևանգվել, այլ բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից, որոնք համագործակցում են Մոսկվայի համապատասխան մարմինների հետ», - ասել է Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը:
Հիշեցնենք՝ անհայտ անձինք Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանում տղամարդու են առևանգել։ Կայարան է մոտեցել Mercedes մակնիշի սև մեքենա, որից մի քանի տղամարդ դուրս են եկել, բռնել 40-ամյա հայազգի, գործարար Արեգ Շչեպիխինին և տարել անհայտ ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Մեքենան գլխիվայր է շրջվել և այրվում է. Խոշոր խցանում՝ Աշտարակի մայրուղում
Տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ Աշտարակի մայրուղում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր է շրջվել և այրվում...
Տորնադո Ապարանում. վնասվել են շինություններ, խանութներ. կան տուժածներ
Ապարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ: Այս մասին ՆԳՆ-ից հայտնել են NEWS.am–ին: Լուսագյուղ վնա...
Շիրակի փողոցում այրվել է մեքենա. կան տուժածներ
Հունիսի 3-ին, ժամը 11:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում այ...
Ավարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձե...