
ՊՆ և ԱԱԾ սպաները բնակարան ձեռք կբերեն հիփոթեքային վարկավորմամբ՝ պետբյուջեի միջոցներով

Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ ՊՆ համակարգում կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաներն այսուհետև կկարողանան բնակարան ձեռք բերել հիփոթեքային վարկավորմամբ՝ պետբյուջեի միջոցների հաշվին։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Շահառու սպան մոտավորապես 35 մլն գումարի չափով կարող է բնակարան կամ առանձնատուն ձեռք բերել Երևանում կամ մարզում։
Զինծառայությունից արձակվելու դեպքում զինծառայողը պարտավոր է լինելու վերադարձնել այն գումարը, որը վճարվել է պետբյուջեից հիփոթեքային վարկավորման պայմանագրի շրջանակում:
Հիշեցնենք՝ նույն նախագծով նախատեսվում է նաև ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների հիմնական արձակուրդի տևողությունը։