Հասարակություն
Կարևոր
Փոփոխություններ զինծառայողների արձակուրդների հետ կապված
Կառավարությունը հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ նախագծով սահմանվում է երդմնակալությունից հետո 2 օրով արձակուրդի իրավունք. «Իսկ ծառայության ընթացքում ամեն 6 ամիսը մեկ բոլոր ժամկետային զինծառայողները պարտադիր ստանում են արձակուրդի իրավունք, որ չստացվի՝ ծառայողների մի մասը, որոնք կարող են հասնել խնդրի լուծման, օգտվեն, մյուսները՝ ոչ։ Բոլոր զինծառայողները 6 ամիսը մեկ գնում են արձակուրդ։ Իսկ արձակուրդի չափերը կապված են ծառայության բնույթից. մի մասը, ում ծառայությունն ավելի բարդ է, գնում է արձակուրդ 10 օրով, մյուսները՝ 7 օրով»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
3.0