Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի և Թրամփի հետ եռակողմ հանդիպման
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է խաղաղության բանակցությունների վերաբերյալ հանդիպումների ամենաբարձր մակարդակով՝ թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ ձևաչափով, գրում է ՌԲԿ Ուկրաինան։
Զելենսկին ասել է, որ Կիևը դեմ չէ «Թրամփ-Պուտին-Զելենսկի» հանդիպմանը մասնակցելուն, նաև հավելել, որ ուկրաինական, ամերիկյան և ռուսական կողմերը տեղեկացված են նման պատրաստակամության մասին. «Մենք պատրաստ ենք «Թրամփ-Պուտին-Զելենսկի» ձևաչափին, մենք պատրաստ ենք նաև «Թրամփ-Պուտին», «Թրամփ-Զելենսկի» ձևաչափին, ապա՝ մենք երեքով։ Նկատի ունեմ՝ միաժամանակ, եթե մեր որոշումը կարող է անմիջապես քննարկվել առանց տեխնիկական հանդիպումների, մենք պատրաստ ենք, ինձ համար միևնույն է։ Ես պատրաստ եմ ցանկացած ձևաչափի»,- ասել է նա լրագրողներին։
«Հրադադարի քննարկման համար, օրինակ, նպատակահարմար է եռակողմ հանդիպումը Միացյալ Նահանգների մասնակցությամբ, որը կարող է հանդես գալ որպես մոնիթորինգային կողմ»,-նշել է նա։
Զելենսկին նաև ընդգծել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հետ կապված հարցերը չպետք է քննարկվեն Ռուսաստանի հետ. «Դա, անշուշտ, կախված չէ ռուսներից։ Դա կախված է ԵՄ-ից։ Եվ ես ուզում եմ քննարկել սա նրանց հետ»։
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունների դեպքում Զելենսկին կարևոր է համարում եվրոպական երկրների մասնակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
ԱԽ քարտուղարի փոխարեն՝ դեսպանը. ինչու Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայո...
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանք է հրապարակվել Կրեմլի կայքում ուղղված Հայաստանի, Բելառու...
10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին ազատելու համար. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում Արտուշ Գաբրիելյանի գործից
10․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքնն...
Ավինյանը պատասխանել է ԱՆԻՖ-ում հնարավոր կոռուպցիայի մասին լուրերին
Ապարանում լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պնդել է, որ մանկապարտեզներում որևէ կոռուպցիա չ...