Իսրայելը զգուշացրել է Թրամփին․ այս սցենարն անընդունելի է
Իսրայելի ղեկավարությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին տեղեկացրել է, որ պատրաստվում է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Այս մասին հաղորդում է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մինչ Թրամփի վարչակազմը փորձում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնում է խափանել բանակցությունները՝ հարձակվելով Իրանի ուրանի հարստացման հիմնական օբյեկտների վրա», - ասվում է հոդվածում։
Պարբերականի փոխանցմամբ՝ Թրամփի Մերձավոր Արևելք կատարած առաջին պաշտոնական արտասահմանյան ուղևորությունից կարճ ժամանակ առաջ Իսրայելը ամերիկյան վարչակազմին զգուշացրել էր, որ պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփը խնդրել է չանել դա՝ Իրանի հետ համաձայնության հասնելու ավելի մեծ լծակներ ունենալու համար։
Իսրայելցի պաշտոնյաները վախենում են, որ Թրամփն կնքելով այդ գործարքը, թույլ կտա Իրանին պահպանել ուրանի հարստացման իր օբյեկտները։ Այս սցենարն անընդունելի է Իսրայելի համար։
Հավելենք՝ ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել էր, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ճիշտ ուղղությամբ են ընթանում։ Նրա խոսքով՝ Իրանի հետ գործարքն ավարտին հասցնելու երկու տարբերակ կա՝ կամ կհաջողվի դրական դիվանագիտական լուծում գտնել, կամ դա կհանգեցնի Իսլամական Հանրապետության համար բացասական իրավիճակի։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
Պուտինի ուղերձը Ալիևին
Վստահ եմ` համատեղ ջանքերով կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական համագործակցությունը։ Այս մասին ասել է ՌԴ...
Բագրատ Սրբազանն արձագանքել է Փաշինյանի գրառմանը
«Սրբազան պայքար» շարժան առաջնորդ Բագրատ Սրբազանը 168․am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ ա...