Ավինյանը խոսել է Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականի մասին
Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է տվել և, կարծում եմ, շատ համաչափ և համադրելի քաղաքական պատասխանատվություն է եղել: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետն՝ անդրադառնալով Նոր-Նորքի թաղապետի հրաժարականի մասին հարցին։
«Քաղաքական ընդդիմախոսները թող առաջին հերթին զսպեն իրենց տոնայնությունը, որովհետև իրենք շատ վտանգավոր տոնայնությամբ են խոսում, և դա բերում է նման միջադեպերի։ Ես մեր բոլոր գործընկերներին զգուշացրել եմ, որ ընդդիմախոսները պարբերաբար գնում են սադրանքների։ Այնուամենայնիվ, ես չեմ կարող իրենց ամեն մի սադրանքի համար պատասխան տալ։ Մենք պետք է հասկանանք՝ դիմացի կողմը ի՞նչ է անում, որ անընդհատ հանգում ենք նմանատիպ իրավիճակների։ Ես միջադեպից ուղիղ 1 օր առաջ ասել էի, որ նմանատիպ պահվածքով, վտանգավոր սադրանքներով լավ տեղ չենք հասնելու։ Հաջորդ օրը տեղի ունեցավ սադրանքը, և ունեցանք այդ միջադեպը, որի համար շատ ցավում եմ»։
Ավինյանը նաև նշել է, որ բռնությունն անընդունելի է, անկախ ամեն ինչից պաշտոնյաները պետք է զսպվածություն ցուցաբերեն և չտրվեն սադրանքներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները:
Հիշեցնենք` տեղեկացրել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում լարվածությունը շարունակվում է. ՌԴ ՊՆ նախարար
Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայման...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` ում է 2.2 միլիոն դրամանոց թսբեհ նվիրել
Ասեք, որ ծիծաղելի է, որ այն Քոչարյանի կայքը, ով Հայաստանի գործարանները, կապը, գազի խողովակը նվիրել է Ռուսաստանին, հիմա ա...
Զախարովան` Երևանում Լավրովի դեմ բողոքի ակցիայի մասին
Գլոբալ առումով առաջինը կարող եմ ասել. ինձ թվում է, որ այցից առաջ մենք մեկնաբանել ենք, ինչպես հիշում եմ, այս ամբողջ բուֆո...
Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել. Փաշինյան
Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ...