Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ Զելենսկու և Ալիևի պայմանավորվածության մասին
Ուկրաինան պատրաստ է Եվրոպայում Ադրբեջանի համար առանցքային էներգետիկ հանգույց դառնալ։ Այս մասին գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան՝ ամփոփելով Բաքու այցի արդյունքները:
«Ինչպես և ԵՄ-ն, մենք Ադրբեջանին դիտարկում ենք որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության առանցքային մատակարար, և պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ։ Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանի համար առանցքային էներգետիկ հանգույց դառնալ Եվրոպայում», - նշել է նա։
Սիբիգան ընդգծել է, որ Ադրբեջանը չափազանց կարևոր գործընկեր է Ուկրաինայի համար:
«Այս ամենի մասին խոսել եմ ամեն հանդիպման ժամանակ։ Նախ, Ադրբեջանի նախագահ և Ուկրաինայի բարեկամ Իլհամ Ալիևի հետ։ Շնորհակալություն եմ հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու դիրքորոշման համար»,- ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը ռազմավարական գործընկեր է, և այժմ ճիշտ ժամանակն է՝ այդ գործընկերությանը նոր թափ հաղորդելու:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Պուտինի ուղերձը Ալիևին
Վստահ եմ` համատեղ ջանքերով կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական համագործակցությունը։ Այս մասին ասել է ՌԴ...
Բագրատ Սրբազանն արձագանքել է Փաշինյանի գրառմանը
«Սրբազան պայքար» շարժան առաջնորդ Բագրատ Սրբազանը 168․am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ ա...