Սիմոնյանը՝ Ղարաբաղի հայերի ետ վերադարձի մասին
Ղարաբաղի հայերը պետք է ինչ-որ մի օր, երբ անվտանգ լինի, վերադառնան իրենց տներում ապրելու։ Այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ լավ կլինի, եթե մի օր բացվեն նաև հայկական եկեղեցիները։ Ըստ նրա, դրա համար անհրաժեշտ է քաղաքականություն վարել։
«Երբ կնքվի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում։ Մյուսները կարող են վերադառնալ այն գյուղեր, որտեղ ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում։ Հիմա հայերն ինչպե՞ս են ապրում Վրաստանում», - նշել է նա։
Նրա խոսքով, խաղաղություն ասելով՝ կողմերը պարզապես իրար բարև չեն տալիս. «Խաղաղության պայմանագիրը կնքելուց հինգ րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները կսկսեն առևտուր անել, միմյանց հետ շփվել և համագործակցել բոլոր հնարավոր ձևերով»։
Ըստ Սիմոնյանի, անհրաժեշտ է հասարակություններին պատրաստել խաղաղության։ Նա օրինակ է բերել Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը՝ նշելով, որ այդ եվրոպական երկրները դարեր շարունակ պատերազմել են։ «Ղարաբաղի շրջափակման ժամանակ անգամ առևտուր է եղել։ Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ կոնյակ են վաճառել, փող վերցրել։ Մի ապրեք հեքիաթներով, թե պատ ենք կառուցելու և իրար բարև չենք տալու»։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Պուտինի ուղերձը Ալիևին
Վստահ եմ` համատեղ ջանքերով կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական համագործակցությունը։ Այս մասին ասել է ՌԴ...
Բագրատ Սրբազանն արձագանքել է Փաշինյանի գրառմանը
«Սրբազան պայքար» շարժան առաջնորդ Բագրատ Սրբազանը 168․am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ ա...