ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ միջազգային հարաբերություններում առկա իրավիճակի մասին
Աշխարհն այսօր ապրում է միջազգային հարաբերությունների նոր համակարգում, հին համակարգը չի գործում նույն արդյունավետությամբ, իսկ պատճառն այն է, որ զարգացող երկրները գլոբալ փոխգործակցության համատեքստում որոշումներ կայացնելիս՝ ավելի շատ աջակցության կարիք ունեն։ Այս մասին «Երևանյան երկխոսություն-2025» համաժողովում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Աշխարհը կարիք ունի, որպեսզի միջազգային հարաբերություններն ադապտացվեն նոր պայմաններին և իրողություններին։ Եթե երկարաժամկետ կտրվածքով բազմաբևեռ աշխարհն էֆեկտիվ է, ուրեմն միջազգային հարաբերություններն էլ դառնում են բազմավեկտոր։ Տվյալ համակարգի էֆեկտիվությունը կախված է այն հանգամանքից, թե որքան օգուտներ է այն բերում հասարակություններին։ Որքան շատ երկրներ ընդգրկի այդ համակարգը, այնքան կլինի բազմազան ու բազմավեկտոր։ Ինչ վերաբերում է միջազգային հարաբերություններին առնչվող մեխանիզմներին, ապա կարծում եմ, որ նոր տարբերակներն ակնառու են, բայց նախկին ձևաչափերը, ինչպիսիք են գագաթաժողովները, բազմակողմ պայմանավորվածությունները, շարունակում են հանրային օգուտներ բերել՝ դարձնելով հարաբերություններն ավելի արդյունավետ»,- ասաց Սաֆարյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանը գտնվում է բազմակողմ շահերի և գործող տարբեր խմբերի հետաքրքրությունների խաչմերուկում, հետևաբար կարևորում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան և հավասարակշռությունը։ «Հաշվի առնելով միջազգային հարաբերություններում առկա իրավիճակն ու նոր իրողությունները՝ մենք նախընտրում ենք բազմաբևեռ աշխարհը»,- ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Պուտինի ուղերձը Ալիևին
Վստահ եմ` համատեղ ջանքերով կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական համագործակցությունը։ Այս մասին ասել է ՌԴ...
Բագրատ Սրբազանն արձագանքել է Փաշինյանի գրառմանը
«Սրբազան պայքար» շարժան առաջնորդ Բագրատ Սրբազանը 168․am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ ա...