Պուտինը խելագարվել է․ դա կհանգեցնի «Ռուսաստանի փլուզմանը»․ Թրամփ
Պուտինը գժվել է, իսկ Զելենսկու ասածները միայն խնդիրներ են ստեղծում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հրապարակավ քննադատելով ՌԴ և Ուկրաինայի ղեկավարներին։
Թրամփը նշել է, որ միշտ «շատ լավ հարաբերություններ» է ունեցել Պուտինի հետ, բայց «նրա հետ ինչ-որ բան է պատահել»։
«Պուտինի հետ ինչ-որ բան է պատահել: Նա խելագարվել է, անտեղի սպանում է մարդկանց և ոչ միայն զինվորների։ Հրթիռներն ու ԱԹՍ-ները գնդակոծվում են Ուկրաինայի քաղաքները՝ առանց որևէ պատճառի։ Եթե Պուտինը ցանկանա գրավել ամբողջ Ուկրաինան, դա կհանգեցնի «Ռուսաստանի փլուզմանը»», - նշել է Թրամփը:
Թրամփը խոսել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին։ Նա դժգոհ է Զելենսկու հայտարարություններից։
«Ոչ մի լավ բան չի անում իր երկրի համար։ Նրա բերանից դուրս եկած ամեն բառ խնդիրներ է առաջացնում, ինձ դա դուր չի գալիս», - ասել է Թրամփը:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Պուտինի ուղերձը Ալիևին
Վստահ եմ` համատեղ ջանքերով կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական համագործակցությունը։ Այս մասին ասել է ՌԴ...
Ադրբեջանի արձագանքը՝ Փաշինյանի ելույթին
Նիկոլ Փաշինյանի՝ «Երևանյան երկխոսություն» միջոցառման ընթացքում հնչեցրած դիրքորոշումը ոչ միայն ցույց է տալիս, որ Հա...