Մենք իրական առաջընթաց ենք գրանցել․Թրամփ
Միացյալ Նահանգները լավ բանակցություններ է վարել Իրանի հետ և առաջընթաց է գրանցել Թեհրանի միջուկային ծրագրի հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Շատ կարևոր է, որ երեկ և այսօր մենք շատ լավ բանակցություններ ունեցանք Իրանի հետ, և տեսնենք, թե ինչ կստացվի դրանից։ Բայց կարծում եմ, որ մենք կարող ենք լավ նորություններ ունենալ իրանական ճակատում։ Եվ չգիտեմ՝ հաջորդ երկու օրերին ձեզ լավ բան կասեմ, թե վատ, բայց զգում եմ, որ կարող եմ ձեզ լավ բան ասել։ Մենք իրական առաջընթաց ենք գրանցել, լուրջ առաջընթաց»,-ասել է Թրամփը։
Նրան հարցրել են, թե արդյոք մոտ ապագայում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-Իրան բանակցությունների ևս մեկ փուլ կլինի։
«Շատ շուտով Իրանի հետ բանակցություններ կլինեն։ Ես չեմ կարող ասել, թե վաղը ինչ կլինի։ Կարող եմ ասել, որ Իրանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում։ Ես շատ կցանկանայի տեսնել, որ միջուկային համաձայնագիրը կնքվի», -եզրափակել է ամերիկացի առաջնորդը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնա...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...