Քաղաքականություն
Հայաստանի դիմադրությունը դանդաղեցնում է առաջընթացը․ դա կլինի առանց որևէ պայմանի․ Հաջիզադե
Ofelya
Կայուն խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է համապատասխանաբար փոփոխի իր Սահմանադրությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Հայաստանը պետք է համապատասխանաբար փոփոխի իր Սահմանադրությունը, վերացնի տարածքային պահանջները դրանից և աջակցի Մինսկի խմբի լուծարմանը առանց որևէ պայմանի։ Ադրբեջանի պայմանները խոչընդոտներ չեն, այլ տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունն ապահովելու օրինական քայլեր են»,- ասել է Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ Հայաստանի դիմադրությունը դանդաղեցնում է առաջընթացը և հակասում տարածաշրջանային համագործակցության կարևորության մասին պնդումներին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Թրամփը փոշմանել է՝ վաղը չի հարձակվի Իրանի վրա
Ես դատապարտում եմ Իսրայելի հարձակումը. Էրդողան
ԵԱՀԿ-ն ակտիվացնում է ընտրությունների դիտարկման գործընթացը Հայաստանում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը կորցրել է իր ինքնատիրապետումը. Կարապետյան
5.0