Դա կլինի հիմնական թեման․ Պեսկովը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը կքննարկի Ուկրաինայի հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Բնականաբար, դա կլինի հիմնական թեման»,- համապատասխան հարցին պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա հիշեցրել է, որ «այնուամենայնիվ, Ֆիդանը գալիս է Լավրովի հետ բանակցելու»։
«Այս բանակցություններում, իհարկե, քննարկման հիմնական թեման լինելու են երկկողմ հարաբերությունները։ Եվ, իհարկե, ուկրաինական հարցի շուրջ կարծիքների փոխանակումը պարտադիր կլինի», - ասել է նա։
Հաքան Ֆիդանը մայիսի 26-27-ը աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան։ Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նա նախատեսում է Սերգեյ Լավրովի հետ քննարկել տարածաշրջանային հարցեր՝ շեշտը դնելով Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում և Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Պուտինի ուղերձը Ալիևին
Վստահ եմ` համատեղ ջանքերով կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական համագործակցությունը։ Այս մասին ասել է ՌԴ...
Բագրատ Սրբազանն արձագանքել է Փաշինյանի գրառմանը
«Սրբազան պայքար» շարժան առաջնորդ Բագրատ Սրբազանը 168․am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ ա...