Իրանը Ֆրանսիայի դեսպանատան խորհրդականին բողոք է հայտնել

Իրանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ֆրանսիայի դեսպանատան խորհրդականը, նրան բողոք են հայտնել՝ կապված Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարությունների հետ: Այս մասին հաղորդում է ISNA ։


«Իրանի արտաքին գործերի նախարարության արևմտաեվրոպական բաժնի ղեկավար Մոհամմադ Թանհայը կանչել է Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան խորհրդականին և բողոքել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի Իսլամական Հանրապետության վերաբերյալ արված նվաստացուցիչ արտահայտությունների և անհիմն հայտարարությունների կապակցությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։


Ինչպես հայտնում է France 24-ը, հավատարմատարի կանչի պատճառ է դարձել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոյի արտահայտությունն իրանցի այլախոհ ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Դա պարզապես դժբախտ պատահար էր» («It Was Just an Accident») ֆիլմի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը ստանալու կապակցությամբ։


Մասնավորապես, Բարրոն հայտարարել է, որ մրցանակը ստացվել է «ի նշան իրանական ռեժիմի կողմից ժողովրդի ճնշմանը դիմադրելու»։