Իրանը 3 եվրոպական երկրներին նախազգուշացրել է
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախազգուշացրել է երեք եվրոպական երկրներին՝ Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, չգործարկել պատասխան միջոցների մեխանիզմը՝ հայտարարելով Թեհրանի կոշտ պատասխանի մասին: Այս մասին հայտնում է Mehr-ը։ Նա այս հայտարարություններն արել է խորհրդարանում օրենսդիրների հետ հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում Արաղչին հանձնաժողովի անդամներին ներկայացրել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների վերաբերյալ համապարփակ զեկույց և պարզաբանումներ է տվել Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած բանակցությունների վերջին՝ հինգերորդ փուլի վերաբերյալ:
Ըստ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզայիի, Արաղչին նաև անդրադարձել է Իրանի ներսում ուրանի հարստացմանը Իսրայելի հակազդեցությանը՝ հայտարարելով, որ տարածաշրջանում պատերազմի դեպքում կտուժեն բոլոր երկրները և կտուժի ամբողջ տարածաշրջանը։
Նշվում է, որ Արաղչին ընդգծել է՝ Իրանը չի տրվի ճնշումներին և սպառնալիքներին, և բանակցություններում նրա քաղաքականությունը հաստատուն է ու հստակ:
Արաղչին նաև զգուշացրել է Իսրայելին իրանական միջուկային օբյեկտների նկատմամբ ցանկացած արկածախնդրական գործողություններից՝ նշելով, որ տարածաշրջանում ցանկացած պատերազմ վնաս կհասցնի տարածաշրջանի բոլոր երկրներին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնա...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...