Թրամփը Եվրոպային ընտրության առջև է կանգնեցրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ վերանայել ԵՄ-ի նկատմամբ ներմուծման 50 % մաքսատուրքերի սահմանման որոշումը, սակայն հաստատել է բանակցություններ վարելու պատրաստակամությունը: Այս մասին նա հայտարարել Է Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում:
ԱՄՆ նախագահը չի ակնկալում ԵՄ-ի հետ առևտրային գործարքի գնալ։
«Ես Եվրոպայի հետ առևտրային գործարքի հույս չունեմ։ Կամ ընկերությունները արտադրությունը տեղափոխում են ԱՄՆ, կամ էլ տուրք կվճարեն», - հայտարարել Է Թրամփը։
Նրա խոսքով ՝ եվրոպական ընկերությունները կարող են խուսափել սակագներից, եթե գործարաններ տեղադրեն ԱՄՆ տարածքում։
Թրամփը նաև հավելել է, որ մաքսատուրքերի սահմանման առաջարկվող քաղաքականությունն ուղղված չէ առճակատմանը, այլ հակառակը՝ խթան է ստեղծում արդյունաբերական հզորություններն ու աշխատատեղերն ամերիկյան տնտեսություն վերադարձնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...
Փաշինյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնա...