
Ռուսաստանը դեմ է Վատիկանի մասնակցությանը

Ռուսաստանը հետաքրքրված չէ Վատիկանի մասնակցությամբ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում ներգրավվելուց։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Մինչ ԱՄՆ-ն և Եվրոպան «հույսը դնում են Վատիկանի վրա» հակամարտությունը լուծելու համար, Ռուսաստանը կենտրոնացած է Ստամբուլում բանակցությունները շարունակելու վրա «տեխնիկական մակարդակով»։ Գործակալությունը նշում է, որ Վլադիմիր Պուտինի Վատիկան կատարած այցը նույնպես նախատեսված չէ, քանի որ դրա համար կան խոչընդոտներ, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի որոշումը։
Բացի այդ, քաղաքագետ Սերգեյ Մարկովի խոսքով, Ռուսաստանը Վատիկանը չի համարում հակամարտության չեզոք կողմ։ Իրավիճակը բարդանում է նաև Հռոմի կաթոլիկ եկեղեցու և Ռուս ուղղափառ եկեղեցու միջև հարաբերություններով։ Ինչպես հաղորդում են Bloomberg-ի աղբյուրները, Ռուս ուղղափառ եկեղեցին դեմ է Վատիկանի մասնակցությանը խաղաղության բանակցություններին։ Նույնիսկ եթե այս բոլոր խոչընդոտները հաղթահարվեն, «բանակցությունները դեռևս հեռու են խաղաղության համաձայնագրի հասնելուց», ինչը կպահանջի Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև գագաթնաժողով՝ համապատասխան փաստաթուղթը ստորագրելու համար։