Ռուսական կողմը պատրաստ կլինի. Լավրով
Ռուսական կողմը պատրաստ կլինի Ուկրաինային ներկայացնել կարգավորման փաստաթղթի նախագիծ, հենց որ ռազմագերիների փոխանակումն ավարտվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Վերջինս ընդգծել է, որ Մոսկվան այժմ ակտիվորեն աշխատում է պայմանավորվածությունների երկրորդ մասի վրա, որը նախատեսում է կողմերից յուրաքանչյուրի կողմից փաստաթղթի նախագծի պատրաստում, որտեղ ուրվագծվում են «կայուն, երկարաժամկետ, համապարփակ կարգավորման համաձայնագրի հասնելու» պայմանները։
«Մենք նաև հավատարիմ ենք այն պայմանավորվածություններին, որոնք վերջերս ձեռք են բերվել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Մենք ավարտում ենք ռազմագերիների փոխանակման ցուցակի կազմման նախապատրաստական աշխատանքները՝ «հազարը հազարի դիմաց» սկզբունքով», – ամփոփել է Լավրովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ն և Ուկրաինան գերիների լայնածավալ փոխանակում են իրականացրել:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...
Փաշինյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնա...