ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Թրամփը դաշնակիցներին ուղղված կոչ կանի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, և նրա առանցքային ուղերձը կլինի դաշնակիցներին ուղղված կոչը՝ զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ–ի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը:
«Մենք ակնկալում ենք, որ նախագահ Թրամպը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և կխոսի ֆինանսական բեռի բաշխման մասին: Նախագահը հստակ հասկացրել է, որ եվրոպական և կանադական դաշնակիցները պաշտպանական ծախսերի մակարդակով պետք է հավասարվեն Միացյալ Նահանգներին», - ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ–ի մշտական ներկայացուցիչը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն այժմ պաշտպանության վրա ծախսում է մոտ 550 մլրդ դոլար, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է Եվրոպայի և Կանադայի բոլոր դաշնակիցների համանման ծախսերը միասին վերցրած: Նա հույս է հայտնել, որ այդ հարաբերակցությունը կհավասարվի, և Եվրոպան զգալիորեն կավելացնի իր պաշտպանական բյուջեն։
Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նշանակված Է հունիսի 24-25-ը:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...
Փաշինյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնա...