Bitcoin-ը պատմական առավելագույն արժեք է սահմանել

Bitcoin-ն առաջին անգամ գերազանցել է 111․000 դոլարի սահմանը՝ սահմանելով նոր պատմական առավելագույն արժեք։


Կրիպտոակտիվի մեջ կապիտալի ներհոսքը շարունակվում է հիմնականում ինստիտուցիոնալ գնորդների կողմից:


Մյուս կրիպտոարժույթները՝ XRP-ից մինչև Dogecoin (DOGE), էական փոփոխություններ չեն ցուցաբերել:


Պահանջարկը չի սահմանափակվում միայն կրիպտոֆոնդերով կամ մանրածախ առևտրականներով: Հաշվետու ընկերություններն ավելի ու ավելի հաճախ Bitcoin-ը դիտարկում են որպես գանձարանային ակտիվ:


«Մենք կարծում ենք, որ խոշոր ինստիտուցիոնալ կառույցներն են խթանում Bitcoin-ի աճը»,- Telegram-ով հայտնել է BTSE-ի գործառնական տնօրեն Ջեֆ Մեյը:


«Այս միտումը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի, հատկապես, քանի որ ավելի շատ ընկերություններ օգտվում են հանրային շուկաներից, և ETF-ների ներհոսքերը մնում են կայուն: Միայն մայիս ամսին ETF-ների զուտ պահանջարկը կազմել է 3.6 միլիարդ դոլար»:



Քաղաքականություն