ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո Իրանից հայտարարություն են արել
Օմանի արտգործնախարարը ներկայացրել է տարբեր գաղափարներ, որոնք կարող են առաջընթացի հանգեցնել ապագա փուլերում: Այս մասին Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո հայտարարել է Իրանի գլխավոր բանակցող, Իրանի արտգործնախարար Աբբա Արաղչին, հաղորդում է Mehr-ը։
Արաղչին ասել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։
«Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման մասին», -նշել է նա և հավելել. «Օմանի արտգործնախարարը առաջարկություններ է ներկայացրել խոչընդոտները վերացնելու համար։ Հաջորդ փուլում կքննարկվեն համապատասխան մայրաքաղաքների տեսակետներն այս առաջարկությունների վերաբերյալ»։
Արաղչին նաև նշել է. «Բանակցությունները չափազանց բարդ են մի քանի կարճ հանդիպումներում ավարտելու համար։ Առաջիկա հանդիպումներում մենք կընդունենք որոշումներ, որոնցով, գուցե, կարողանանք առաջ շարժվել։ Մենք դեռ այդ փուլին չենք հասել»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլը:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...
Փաշինյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնա...