Փոփոխություններ` պարտադիր զինվորական ծառայության կարգում

Օրենքի նախագծերի համաձայն առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, մեկ ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 միլիոն դրամ և վեց ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Այս մասին կառավարության նիստում ասաց ՊՆ նախարարա Սուրեն Պապաիկյանը:


«Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։ Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ մեկ տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամյա ծառայության ժամկետը փոխարինել 12 ամսվա ժամկետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2.5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու  պարտականություն։ Մինչև 16 տարին լրանալը զինվորական հաշվառման տարիքի մասին է խոսքը, ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։ Կրճատ ժամկետով ծառայություն սահմանել մեկ ամսվա դեպքում 24 միլիոն դրամ և չորս ամսվա դեպքում  18 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը և դիմումների ներկայացման կարգը»,- ասաց նախարարը:


Մանրամասները` տեսանյութում: