Հայտարարագիր չլրացնելու դեպքում քրեական վարույթ կլինի՞. Հակոբյանը մանրամասնեց
հայտարարագրման մասով նշեմ, որ ես իմ խոսքում էլ նշեցի, 54000 քաղաքացիներ, եթե դրան ավելացնենք նաև մյուս հայտարարագրերը, մոտ 57675 քաղաքացիներ լրացրել են հայտարարագիրը և ինչպես նշեցի դրանց մեջ 23000 սոցիալական կրեդիտներ են ստացել մոտ 2 միլիարդից ավել: Այս մասին մամաուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Էականը դինամիկան է, ասենք, երբ որ նայում ենք, օրինակ, թե յուրաքանչյուր շաբաթ քանի քաղաքացի է հայտարարագիր լրացնում, բավական, իրականում բավական այդպես հետաքրքիր դինամիկա կա ու դրական դինամիկա կա ու մարդիկ աստիճանաբար սովորում են, հասկանում են դրա կարևորությունը և նաև շահագրգռված են, որպեսզի այդ թափանցիկությունը պետության հետ ունենան, միաժամանակ նաև այդ սոցիալական կրեդիտներից օգտվեն ու իրենց և իրենց ընտանիքի կրթության ու մարդկային կապիտալի մեջ ներդրում անեն։ Ինչ վերաբերում է կազմակերպության ստուգմանը, քրեական վարույթների տեսանկյունից, տեսեք, այս հարցը իհարկե քննարկել ենք, իհարկե պետական եկամուտների կոմիտեն չէ այն կառույցը, որը այս հարցին պիտի պատասխանի, բայց մեր մասնագետների հետ քննարկումների արդյունքում մեր մասնագետների դիտարկմամբ նման խնդիր չի առաջանում, բայց կարծում եմ վերջնական պատասխան ճիշտ կլինի ակնկալել համապատասխան մարմիններից, ովքեր որ այդ քրեական հարցերով են զբաղվում, բայց ես մեր մասով կարող եմ ասել, որ մեր մասնագետների հետ քննարկումների արդյունքում կարծում ենք, որ ոչ»,- ասել է ՊԵԿ նախագահը:
Մանրամասները` տեսանյութում: